Իմ գյուղի մասին

Սյունիքը, խիստ լեռնային տարածք է։ Սյունիքը տարածվում է Փոքր Կովկաս լեռնասիստեմի հարավ-արևելյան հատվածի շրջանում։ Սյունիքի մի զգալի մասը ապառաժոտ տարածություն է, բայց այնտեղ կան այնպիսի շրջաններ, որոնք հողակլիմայական տեսակետից շատ նպաստավոր են երկրագործության այդ թվում նաև արհեստագործության համար։ Սյունիքի սահմանն Աղավնո գետի ակունքների մոտ թեքվում էր գրեթե արևմուտք և հասնում Սյունյաց լեռների հյուսիսային հատվածին։ Սյունիքը տարածվում է հին Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Հյուսիս-արևմտյան մասում Այրարատյան աշխարհից բաժանված էր Գեղամա լեռներով, հարա-արևմտյան սահմանն անցնում էր Վայող ձորի՝ այժմ Վայք լեռնաշղթայից դեպի հարավ տարածվող լեռնաճյուղերի հարավային ծայրերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով